Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Պարոն Փաշինյան, էն բանակցային արդյունքից հետո, որ ունեցել եք, սպասելի էր էսպիսի վարքագիծը․ Քրիստինե Վարդանյան
«Պարոն Փաշինյան, էն բանակցային արդյունքից հետո, որ ունեցել եք, բնականաբար էսպիսի վարքագիծ պիտք է դրսևորեիք»,- ԱԺ-ում հարց ու պատասխանի ընթացքում ասաց Հայաստան խմբակցության պատգամավոր Քրիստինե Վարդանյանը։
Անդրադառնալով Փաշինյանի՝ Ղարաբաղյան շարժման հետ կապված հայտարարություններին, պատգամավորն ասաց․ « Շրժումն ավարտելու մասին այդ հակագիտական պնդումներին անդրադառնամ՝հերիք է մեր ժողովրդին փորձեք համոզել, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև եղած միակ խնդիրը Արցախյան հարցն է: Այդ Արցախյան հարցը հենց փակենք, էլ որևէ խնդիր չենք ունենա, որովհետև դուք էս ճանապարհով արդեն 3 տարի է գնացել եք: Դուք այս նույն տրամաբանությամբ հրաժարվեցիք բանակցությունների սեղանին քննարկել փախստականների վերադարձի հարցը, իբր թե դրանով արգելափակում եք, որ Ադրբեջանն այդ հարցը չքննարկի: Հիմա դուք չեք քննարկում արցախահայերի վերադարձի հարցը, բայց Ադրբեջանը շարունակում է առաջ տանել ադրբեջանցիների բնակեցման հարցը Հայաստանում»։
Պատգամավորի խոսքով՝ ժողովուրդի շրջանում կա մեծացող շարժում, որոնք պահանջում են Փաշինյանի հեռացումը։
«Եթե ձեր համար որևէ թիվ կա, որ դրանից հետո է ժողովուրդ, էդ թիվը ասեք, մենք շատ արագ դա կկազմակերպենք: Գնալով մեծացող թվով, ձևով, շարժումով: Ինչ վերաբերում է ձեր անպատասխանատու հայտարարություններին, որ էս ամբիոնից եք անում, ես զարմանում եմ՝ գալիս եք մեղադրում դավաճանության մեջ, էլ չգիտեմ շպիոնաժի մեջ, էլ դասալիքներին աջակցելու: Դատախազության տեղը չգիտե՞ք, հաղորդում տալու ձևը չգիտե՞ք: Ես պատրաստ եմ ձեզ հետ գալ, գնանք էդ հաղորդումը տանք: Ձեր ունեցած փաստերը ընտրությունների համա՞ր եք պահել, ինչի՞ համար եք պահել: Եթե փաստեր ունեք՝ ներկայացրեք իրավապահ մարմիններին»,- հայտարարեց Վարդանյանը:
Պատգամավորի դիտարկմամբ՝արդեն 7-րդ տարին է միայն հայտարարություններ են արվում:
«Ես հրապարակում եմ 2022-ի, ընդդիմության չէ, ձեր հրապարակած կետերը, որով դուք ասել եք, որ գնալու եք էդ կետերով: 6 կետ եք հրապարակել: Տեսեք ինչ եք ասում՝ Լեռնային Ղարաբաղի հայերի անվտանգության երաշխավորման, նրանց իրավունքների և ազատությունների հարգման, ինչպես նաև Լեռնային Ղարաբաղի վերջնական կարգավիճակի հարցը պիտի արտացոլեք: Պիտի ռազմագերիների վերադարձի հարցը արտացոլեք՝ 4-րդ կետով, իսկ 6-րդ կետը ընդհանրապես ֆանտաստիկայի ժանրից է՝ համապատասխան բանակցությունների կազմակերպման համար հայկական կողմը պիտի դիմեր ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին: Դուք 2022-ին հրապարակել եք, որ էս կետերով եք բանակցելու: Էդ որ հարցնում եք՝ ի՞նչ ենք զիջել, էստեղ զիջել եք էս կետերից որևէ մեկը: Ձեր ստացած փաստաթղթում արտացոլված է»: